Ֆիցոյին նրա դեմ մահափորձից ամիսներ անց ծրարով փամփուշտ են ուղարկել
 |azatutyun.am|
17:51 - 25 սեպտեմբերի, 2024

Ֆիցոյին նրա դեմ մահափորձից ամիսներ անց ծրարով փամփուշտ են ուղարկել |azatutyun.am|

azatutyun.am: Իր դեմ մահափորձից ամիսներ անց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ծրարում դրված փամփուշտ են ուղարկել, այն հայտնաբերել են փոստը ստուգող աշխատակիցները:

Լրատվամիջոցները հաղորդում են՝ նամակն ուղարկողը ինքնությունը չի նշել։

Ոստիկանությունն ուսումնասիրում է տեղի ունեցածը։

Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ էր կատարվել այս տարվա մայիսի 15-ին, զինված անձը՝ 71-ամյա գրող Յուրայ Չինտուլան՝ Լևիցա քաղաքից, հինգ անգամ կրակել էր 59-ամյա վարչապետի վրա: Ֆիցոյի վիրահատությունը հաջող էր անցել, հուլիսի սկզբին նա վերադարձել է իր աշխատանքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել