Սլովակիայի վարչապետը սպառնում է կրճատել ուկրաինացի փախստականներին տրամադրվող օգնությունը |azatutyun.am|
10:37 - 03 հունվարի, 2025

Սլովակիայի վարչապետը սպառնում է կրճատել ուկրաինացի փախստականներին տրամադրվող օգնությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ի պատասխան Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցման՝ Սլովակիան հայտարարում է, որ քննարկի Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու, ուկրաինացի փախստականների օգնությունը կրճատելու հարցը։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ կպահանջի Կիևից վերականգնել գազի տարանցումը կամ փոխհատուցել այն կորուստները, որոնք, ըստ վարչապետի, Բրատիսլավան կրել է գազի դադարեցման հետևանքով։ Ֆիցոն այդ կորուստը գնահատել է գրեթե 500 միլիոն եվրո։

«Ես հայտարարում եմ, որ [իմ կուսակցությունը] պատրաստ է բանավիճել և համաձայնության գալ կոալիցիայի հետ՝ դադարեցնելու էլեկտրաէներգիայի մատակարարումը և զգալիորեն նվազեցնելու աջակցությունը Սլովակիայում Ուկրաինայի քաղաքացիներին»,- ասել է Ֆիցոն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից «սաբոտաժ» անվանելով գազի մատակարարման դադարեցումը։

Հիշեցնենք, որ ռուսական գազի մատակարարումն Ուկրաինայի տարածքով Եվրոպա հունվարի 1-ին դադարեցվել է: 2024 թ․ վերջին լրացել է 5-ամյա պայմանագրի ժամկետը, իսկ նոր պայմանագիր չի կնքվել։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել