Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը |armenpress.am|
16:05 - 08 փետրվարի, 2025

Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը |armenpress.am|

armenpress.am: Սլովակիայում տասնյակ հազարավոր մարդիկ փետրվարի 7-ին դուրս են եկել փողոց՝ բողոքելու վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության ռուսամետ քաղաքականության դեմ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ մանրամասնելով, որ միայն Բրատիսլավայում՝ Ազատության հրապարակում, հավաքվել է 42-45 հազար մարդ։ 

Նշվում է, որ ցույցերն անցկացվում են «Սլովակիան Եվրոպա է» և «Հրաժարական, հրաժարական» կարգախոսներով, իսկ ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն մայրաքաղաքում, այլև 40 այլ բնակավայրում, այդ թվում՝ 13 քաղաքում։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյի հրաժարականի նոր պահանջներով համաժողովրդական բողոքի վերջին ալիքի հիմնական պատճառը եղել է 2024 թվականի դեկտեմբերին Ֆիցոյի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

2023 թվականի աշնանը Ֆիցոյի իշխանության գալուց հետո Սլովակիան դադարեցրել է զենքի մատակարարումն Ուկրաինային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել