Սլովակիան կարող է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը. վարչապետ
 |tert.am|
13:08 - 28 դեկտեմբերի, 2024

Սլովակիան կարող է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը. վարչապետ |tert.am|

tert.am: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան կարող է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ գազի մատակարարումների շուրջ առաջացած լարվածության պատճառով։ Նա նշել է, որ հնարավոր պատժամիջոցները կքննարկվեն 2025 թվականի հունվարի 1-ից հետո, այս մասին փոխանցում է  BBC-ին:

«Հունվարի 1-ից հետո մենք կգնահատենք իրավիճակը և Ուկրաինայի դեմ հնարավոր պատասխան միջոցները։ Եթե դա անխուսափելի լինի, մենք կդադարեցնենք էլեկտրաէներգիայի մատակարարումը, որի կարիքն ունի Ուկրաինան ցանցի անջատումների ժամանակ։ Կամ էլ մենք կպայմանավորվենք այլ ուղիների շուրջ», - հայտարարել է Ֆիցոն ։

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ի առավոտյան՝ համապատասխան պայմանագրի գործողության ավարտի կապակցությամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել