Հաղպատ-Ծաղկաշատ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին կիրականացվի հարկադիր քարաթափում։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ից, Հաղպատ-Ծաղկաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի, Գուգարքի, Վանաձոր 1 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները»,-ասված է հայարարության մեջ։
comment.count (0)