civilnet.am: Հայաստանում 2025-ին նախատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ՝ այս տարվա կանխատեսվող 5,8-ի համեմատ։ Այդ մասին կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
2025-ի պետական բյուջեի ուղերձում նշվում է, որ 2021-2026թթ․ միջինում 7 տոկոսի տնտեսական աճ կապահովվի։
Ըստ ֆինանսների նախարարի՝ նախատեսվում է, որ հարկային եկամուտները կկազմեն 2,873 տրիլիոն դրամ, պետական բյուջեով ծախսերը կկազմեն 3,482 տրիլիոն դրամ։
2025-ի պետական բյուջեի ուղերձում նշվում է նաև, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին 2024-ի պետական բյուջեում արձանագրված որոշ մակրոտնտեսական ռիսկեր առարկայացել են, ինչը դրսևորվել է հարկային եկամուտների աճի դանդաղմամբ։ «Այնուամենայնիվ, վերջինս չի հանգեցրել պետական բյուջեի ֆինանսավորման լրացուցիչ պահանջի՝ հաշվի առնելով նշված ռիսկերի կառավարման համար նախատեսված պահուստային ֆոնդը, ինչպես նաև՝ ծրագրվածի համեմատ ծախսերի թերակատարումը»,- նշված է բյուջեի ուղերձում։
comment.count (0)