Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է նյույորքյան հանդիպումներին, անդրադարձել նաև Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանի վարչապետը ցանկություն է հայտնել և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։
«Եթե դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Ադրբեջանը ևս խաղաղություն է ցանկանում։
comment.count (0)