azatutyun.am: Ֆրանսիայում երեկ համընդհանուր գործադուլի չորրորդ օրն էր:
Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը պնդում է, որ նախաձեռնված կենսաթոշակային բարեփոխումները պետք է ավարտին հասցնել: Նա լրագրողներին ասել է, որ եթե դրանք չանցկացվեն հիմա՝ մանրակրկիտ և լուրջ, ապա հետագայում բարեփոխումները կլինեն շատ վճռական և կոշտ:
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է պարզեցնել կենսաթոշակների համակարգը, որը ներկայիս դրությամբ կազմված է չորս տասնյակից ավելի տարբեր ծրագրերից: Արհմիությունները, մինչդեռ, ենթադրում են, որ բարեփոխման արդյունքում աշխատողները սահմանված 62 տարեկանից ավելի ուշ և ավելի քիչ փողով կանցնեն թոշակի:
Վարչապետը պետք է այս շաբաթ հրապարակի բարեփոխման փաթեթը:
comment.count (0)