Այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքում Նորաշեն համայնքում Hzham.am լրատվական կայքի խմբագրի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։
Կարճ վիճաբանության առարկան եղել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի քվեարկելուց հետո տեղամասում մնալը և, Hzham.am լրատվական կայքի խմբագիր տիկին Գևորգյանի պնդմամբ՝ ալկոհոլ օգտագործած անձի ներկայությունը:
Մի կողմ թողնելով այս միջադեպի գնահատականները և ԶԼՄ ներկայացուցչի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու ռիսկերը՝ հարկ ենք համարում ուշադրություն գրավել նույն լրատվական կայքի մեկ այլ ներկայացուցչի աշխատանքին՝ համայնքի մյուս ընտրատեղամասում (12/2):
Լրագրողը ընտրողներից մեկի հետ հարցազրույց իրականացնելիս պահանջել է նրանից բացահայտել քվեարկության գաղտնիքը՝ քաջ գիտակցելով իր պահանջի ոչ իրավաչափ լինելը:
Տեսանյութը վերատեսագրած է լրագրողի Facebook պատմությունից (stories):
comment.count (0)