Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Փաշինյան
13:15 - 28 սեպտեմբերի, 2024

Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Փաշինյան

«Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, կից Եռաբլուր իր այցելությունից տեսանյութ հրապարակելով.

«Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ եւ ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։ Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետեւություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ է, էմոցիաները շատ բուռն, եւ այսպիսով՝ սառը դատողության եւ վերլուծության համար տարածքը շատ փոքր», - նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել