Կառավարության առաջնահերթություններից մեկը գիտելիքահենք տնտեսության զարգացումն է. վարչապետն ընդունել է Սեմ Սիմոնյանին և Էլի Աքիլյանին
19:08 - 30 սեպտեմբերի, 2024

Կառավարության առաջնահերթություններից մեկը գիտելիքահենք տնտեսության զարգացումն է. վարչապետն ընդունել է Սեմ Սիմոնյանին և Էլի Աքիլյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies ընկերության համահիմնադիր Էլի Աքիլյանին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը ողջունել է վերջիններիս գործունեությունը մեր երկրում և ընդգծել «Թումո» կենտրոնների զարգացման ու բոլոր մարզերում նման կենտրոններ հիմնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկը գիտելիքահենք տնտեսության զարգացումն է, ու այդ համատեքստում կարևորել կրթական ոլորտում ծրագրերի իրականացումը:

Սեմ Սիմոնյանը նշել է, որ իրենց նպատակն է «Թումո» կենտրոնների հիմնումը ողջ Հանրապետությունում և նշել ՀՀ Կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը: Ընդգծվել է, որ առաջիկայում ևս պատրաստ են նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ փոխգործակցության, այդ թվում՝ կրթության, մշակույթի բնագավառներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման, ինքնության պահպանման, ՀՀ տնտեսության զարգացման հետագա քայլերի և այլ հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել