tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։
Ըստ հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովը շնորհավորել է Գուրգեն Արսենյանին դեսպան նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ՝ աշխատանքում։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև որոշ հարցեր՝ տարածաշրջանային օրակարգից։
comment.count (0)