Երևան քաղաքում հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից․
«Երևան քաղաքում հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ի կեսօրից հետո, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով», - նշված է ՊՈԱԿ-ի հայտարարությունում։
comment.count (0)