armenpress.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հնարավորություն է տեսնում, որ մինչև տարվա վերջ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն։
Հայաստանի նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին և «Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանն այն իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին պարբերաբար սպառնալիքներ են հնչում, իսկ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում։
Նախագահի խոսքով՝ շատ ցանկալի է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրեն Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից առաջ, բայց դա կարող է չստացվել։ «Բայց ավելի մոտ ժամանակներում, միգուցե, COP29-ից հետո՝ մինչև տարվա վերջ, մենք հնարավորություն կունենանք խաղաղության համաձայնագիրը ստորագրել, քանի որ դրա հիմնական բովանդակությունը երկու կողմերի համար էլ ընկալելի է», - ասաց ՀՀ նախագահը:
Նրա խոսքով՝ ինչպես կյանքում, այդպես էլ քաղաքականության մեջ ամեն ինչ հեշտ չի ստացվում կամ տրվում:
«Պետք է մեր գաղափարները համբերատար առաջ տանել, թեկուզ բոլոր այն հայտարարությունների ֆոնին, որոնք շատ անհանգստացնում են ինչպես մեր հասարակությանն, այնպես էլ մեզ: Մենք փորձում ենք այդ ամեն ինչին պատասխանել այնպիսի քայլերով, որոնք իրականում ոչ թե իրավիճակը կսրեն, լարվածությունը կմեծացնեն, այլ միտված կլինեն հենց խաղաղության հաստատմանը», - նշեց ՀՀ նախագահը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)