«Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից։ Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհերին, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, որոնք տուժել են այս սարսափելի դեպքից», - այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների ամբոխի մեջ, զոհվել է 2 մարդ, ևս 68-ը վիրավորվել են։
Վարորդը՝ 50-ամյա բժիշկ Սաուդյան Արաբիայից, տեղում բերման է ենթարկվել։ Նա կասկածվում է մարդկանց հետ դիտավորյալ բախվելու մեջ։ Ձերբակալված տղամարդը 2006 թվականից ապրում էր Գերմանիայում և փախստականի կարգավիճակ է ստացել 2016 թվականին, հայտնել են իշխանությունները: Նա մեքենան վարձել է բախումից քիչ առաջ, որը պաշտոնյաներն արդեն անվանել են «ահաբեկչական հարձակում»։ Նախաքննությունը շարունակվում է։
comment.count (0)