panorama.am։ «Երևանում գտնվող Գրապալատի շենքի կոնկրետ այն հատվածը՝ Գևորգ Քոչար 21-ը, որը նախատեսված է դարձնել Մնջախաղի թատրոն, նշված չէ Երևան քաղաքի մշակութային հուշարձանների ցանկում իբրև հուշարձանային մաս: Նշված է միայն Տերյան, Իսահակյան և Քոչար 4 հասցում գտնվող հատվածները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
Նա կրկնեց, որ կոնկրետ Մնջախաղի թատրոնին տրամադրված հատվածը ներառված չէ ցուցակում, ինչը վիճահարույց է, մասնագետները մտածում են գուցե վրիպակ է եղել: Փոխնախարարի խոսքով, չեն խորանում՝ վրիպակ է եղել, թե ոչ, որ այդ մասը նշված չէ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին 2004 թվականի N 1616-Ն որոշմամբ հաստատված ցուցակում, այդ հատվածում շինաշխատանքներ սկսելու հարցը երկու անգամ դրել են գիտամեթոդական հանձնաժողովի նիստին, մեկ անգամ պակասող փաստաթղթեր են եղել, անհամաձայնություն են եղել մասնագետների և ներկայացնողների միջև, հետ է ուղարկվել փաստաթղթերը լրամշակման: Դրանից հետո ներկայացվել է լրամշակված տարբերակը:
Ասուլիսին ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ նույնիսկ մասնագետների շրջանում էր վիճարկվում՝ այդ մասը հուշարձան է, թե ոչ, քանի որ գրանցված չէ:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն ասաց, որ տվյալ ծրագրի շրջանակում իրենք հանդիսանում են կառուցապատող, նախաձեռնողը ԿԳՄՍ նախարարությունն է և 2019 թվականի բյուջեով արդեն տրամադրվել է 45 միլիոն դրամ տվյալ շենքի շինարարական աշխատանքների համար:
«Ի սկզբանե նախագիծը մշակվել է 2016-2017 թվականներին, ամենախնդրահարույց հատվածը մուտքային հանգույցն էր, նախատեսված էր առաջ եկած մասի հարևանությամբ, սակայն տեղակայված էր թե այլ սեփականատիրոջ, թե համայնքին պատկանող հողատարածքի վրա, խաթարում էր սեփականատիրոջ տարածքի բնական լուսավորությանը, բնական շահագործման խնդիր կար: Մեր նախաձեռնությամբ նախագիծը քննարկվեց, վերայանվեց, մուտքային այդ հանգույցը հանվեց, նախատեսվել է թատրոնի մուտքը մի փոքր ներքևից՝ ընդհանուր մուտքից»,- ասաց նա:
Ա. Միրզոյանի խոսքով, նախագիծը մշակելիս համաձայն ընթացակարգերի դիմել են ԿԳՄՍ նախարարություն:
«1616-Ն որոշման Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի հուշարաձանի անվանում սյունյակում նշված է Գրքի պալատի շենքի Տերյան փողոցի հատվածը: Մենք հարցադրում ենք արել նախարարությանը: Երկար քննարկումներից հետո պատասախան ենք ստացել, որ ամեն դեպքում, ըստ նախարարության, մեկ շենքային համալիր է ու նախագիծն ամողջությամբ ներկայացվել է որպես հանրապետական նշանակություն ունեցող հուշարձան և այդ ընթացակարգերով է անցել»,- նշեց քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը:
Ա. Խզմալյանը շարունակեց, որ իրենք են կոչ արել բարդացնել գործընթացը՝ հնարավորություն ունենալով չդնելու քննարկման:
Ա. Միրզոյանն ասաց, որ վերանայված նախագիծն այնուհետև ներկայացվել է գիտամեթոդական խորհրդին, ստացել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացվել է Երևանի քաղաքապետարան շինթույլտվության ստացման համար, ստացել են նոյեմբերի 20-ին:
«Ներկա պահին իրականացվում է միայն շենքի ամրակայման աշխատանքները՝ առանց դեռևս հուշարձանի փոփոխությանն անդրադառնալով: Այսինքն ներքին պատերն են քանդվում, տանիքն է փոխվելու երկու հատվածում: Այս տարվա հատկացումներն ուղղված են միայն սրան»,- նշեց նա:
Շարունակությունը՝ panorama.am-ում
comment.count (0)