Զինկոմիսարիատի շենքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ վիճակը գնահատվում է կայուն ծանր
04:50 - 20 դեկտեմբերի, 2019

Զինկոմիսարիատի շենքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ վիճակը գնահատվում է կայուն ծանր

5 քաղաքացի հետազոտվելուց հետո դուրս է գրվել, տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ մնացած 3-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. վերջիններիս առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը (մոտ 30 քմ): Կա 11 տուժած. բոլորը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել