Դպրոցական աբոնեմենտային ծրագրով թանգարաններ է այցելել ավելի քան 160 հազար աշակերտ և ուսուցիչ |armenpress.am|
14:15 - 20 դեկտեմբերի, 2019

Դպրոցական աբոնեմենտային ծրագրով թանգարաններ է այցելել ավելի քան 160 հազար աշակերտ և ուսուցիչ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրով ընթացիկ տարում թանգարաններ է հաճախել 161 հազարից ավելի աշակերտ և ուսուցիչ: Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նշեց, որ այս ցուցանիշը թանգարաններ հաճախած աշակերտության մոտ 50 տոկոսն է կազմում: Այսինքն՝ կեսը օգտվել է այս աբոնեմենտային համակարգից: Նշված ժամանակահատվածում թատրոններ հաճախել է 3 հազար 500, համերգային կազմակերպություններ՝ 884 դպրոցական, ուսուցիչ:

Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների ու ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործել: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը ու զարգացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել