ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան |armtimes.com|
16:35 - 13 դեկտեմբերի, 2019

ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան |armtimes.com|

armtimes.com:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Տեղեկությունը  հաստատեց Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը: Նա հավելեց, որ առայժմ իրենք նորություններ չունեն:

Այս ընթացքում նախարարությունում նրա պարտականությունները բաշխված են այլ պաշտոնյաների միջեւ: Ինչ վերաբերում է լիազորությունները կասեցնելուն, ապա ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը նշեց, որ իրենք նման որոշում չեն ստացել:

«Նման դեպքերում դատախազը կամ դատախազի համաձայնությամբ քննիչը որոշում են կայացնում պաշտոնատար անձի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին ու այդ որոշման մասին տեղեկացնում գործատուին: Մենք նման որոշում չենք ստացել»,- ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել