ՄԻՊ աշխատակազմի համար մշակվել է մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման ուղեցույց
15:45 - 15 հոկտեմբերի, 2024

ՄԻՊ աշխատակազմի համար մշակվել է մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման ուղեցույց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար մշակվել է մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման վերաբերյալ ուղեցույց։

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, փաստահավաք աշխատանքները կազմում են մարդու իրավունքների հնարավոր խախտումների նույնականացման, հանցագործությունների բարձրաձայնման գործընթացների կարևորագույն մասը։ Վերոնշյալի շրջանակում կարևոր է վկայություն տվող անձի հետ իրականացնել ճշգրիտ, հասցեական աշխատանք, որի ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել որոշ սկզբունքների պահպանմանը, առանց որոնց անհնար կլինի իրականացնել արդյունավետ, հասցեական, հնարավոր խախտումներ վեր հանող ու անձին չվնասող փաստահավաքություն։

Ուղեցույցն այս նպատակով առաջարկում է մի շարք կարևոր սկզբունքներ, օգտակար խորհուրդներ ու հմտություններ՝ թե փաստահավաք գործունեության իրականացման շրջանակներում բոլոր կողմերի բարօրության ու անվտանգության ապահովման, թե փաստահավաք գործունեության արդյունավետության ապահովման համար: Ուղեցույցի կիրառությամբ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հավաքված փաստերը կարող են հիմք ծառայել նաև հանցագործությունների նույնականացման և քրեական հետապնդման համար:

Թեև ուղեցույցը նախատեսված է Պաշտպանի աշխատակազմի կողմից մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման շրջանակներում օգտագործելու համար, այն կարող է օգտակար լինել ինչպես պետական մարմինների հետ սերտորեն համագործակցող կամ փոխկապակցված կառույցների, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և իրավապաշտպանների համար:

Ուղեցույցը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կառույցների կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել