Ավագանին 87 քաղաքացու համար արտոնություններ է սահմանել Երևան քաղաքում բնակելի նշանակության շինությունների և փոխադրամիջոցի գույքահարկի գծով
18:51 - 15 հոկտեմբերի, 2024

Ավագանին 87 քաղաքացու համար արտոնություններ է սահմանել Երևան քաղաքում բնակելի նշանակության շինությունների և փոխադրամիջոցի գույքահարկի գծով

Ավագանին արտոնություններ է սահմանել Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող և անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների և փոխադրամիջոցի գույքահարկի գծով: 
 
Խմբում ընդգրկված է 87 քաղաքացի, որից 52-ը՝ Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, 35-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց և զոհվածների ընտանիքների անդամներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել