news.am: Իմ տպավորությամբ, եւ օրեր առաջ Ջոն Կիրակոսյանի անվամ թիվ 20 դպրոցում շոուի տարրերով, սկանդալային ձերբակալությունը, եւ այսօր դպրոցում աժիոտաժը, նպատակ ունեն ստեղծել դպրոցուն անկառավարելիության պատրանք, մթնոլորտ, որը ըստ հնարավոր ենթադրության, բերելու է իրենց համար ցանկալի ֆավորիտ, դպրոցի հետ կապ չունեցող անձին տնօրեն ի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուն Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով դպրոցում տեղի ունեցողին:
Նշենք, որ հինգշաբթի օրը ԱԱԾ-ն ներխուժել էր Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել ֆիզիկայի ուսուցչին, ով մեղադրվում է անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Իսկ արդեն այսօր հայտնի է դարձել, որ տնօրենի պաշտոնակատար են բերում դրսից թեկնածուի, որն իմանալով մի շարք ծնողներ եկել են դպրոց իրենց բողոքը հայտնելու:
«Հետագայում արդեն մրցույթն անցնելը եւ տնօրեն նշանակվելը լինելքու է տեխնիկայի հարց: Ավելի ասեմ՝ նման իրավիճակում է գտնվում շուրջ 40 դպրոց, որտեղ տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ են գործում: Փորձում են դա էլ դարձնել իրենց մերձավորների համար կարիերայի, բարձր պաշտոնների հնարավորություն: Ես թույլ եմ տալիս ենթադրել, որ դա կարող է կապ ունենալ առաջիկա ընտրական գործընթացների հետ, քանի որ ընտրությունները հիմնականում դպրոցներում են տեղի ունենում»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք հարցը բարձրացնելու են ավագանու նիստում, թե ինչու են դրսից տնօրենի ժպ բերում, թե դպրոցում կա ընդունելի թեկնածու թե կոլեկտիվի, թե ծնողների համար:
«Երբ տրամաբանական շղթան կառուցում ես, որ փոխտնօրենի զարգացման ծրագիրն ընդունում են, բայց երեք անգամ մրցույթի ժամանակ մերժում են, ուսուցչի հետեւից գալիս են ինչպես դարի տեռորիստի հետեւից կգային, հիմա էլ դպրոցի շուրջ ստեղծում են աժիոտաժ ծնողների դծգոհության ֆոնին, երբ այդ բոլորը շարում ես իրար կողք, անում ես եզրակացություն, որ դա արվում է նպատակային, որ իրենց համար ցանկալի թեկնածուին բերեն, նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար:
Ես շատ ուրախ կլինեմ, որ փոխտնօրենը, որը նորից պատրաստվում է մասնակցել հարցազրույցի, վերջապես նշանակվի եւ այս թնջուկը լուծվի»,- ընդգծեց Մանուկ Սուքիասյանը:
comment.count (0)