ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում ստորաբաժանման անձնակազմի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի, Դսեղի և Ջիլիզայի անտառտնտեսությունների տնօրինության և աշխատակիցների մասնակցությամբ դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել խորհրդակցություն։
Քննարկվել են անտառահատումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ համատեղ միջոցառումների մանրամասներ և ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ։
Նույն օրը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ։
Արդյունքում ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց փայտանյութով բեռնված մի քանի մեքենա։
Հայտնաբերվածի փաստերով նախապատրաստվում են նյութեր։
comment.count (0)