azatutyun.am: Չեխիայի ներկայացուցիչը ներկա չի գտնվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, Nova հեռուստաընկերության եթերում կիրակի օրը ասել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
«Չեխիայի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները չեն համապատասխանում այն մակարդակին, որ մեր դեսպանատան ներկայացուցիչները երեքշաբթի օրը ներկա գտնվեն Ռուսաստանի նախագահի ինագուրացիային»,- նշել է նա։
Ավելի վաղ Չեխիայի արտգործնախարարությունը Ռուսաստանի նախագահական ընտրությունները գնահատել էր ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավարական։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինագուրացիան տեղի է ունենալու մայիսի 7-ին։
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)