Ռոսպոտրեբնադզորը հայտնել է Հայաստանում գրանցված սննդային հավելումների առգրավման մասին

 |factor.am|
16:55 - 17 հոկտեմբերի, 2024

Ռոսպոտրեբնադզորը հայտնել է Հայաստանում գրանցված սննդային հավելումների առգրավման մասին |factor.am|

factor.am: Ռուսական Ռոսպոտրեբնադզորը մոնիթորինգ է իրականացնում կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների (ԲԱԴ) շուկայում, շրջանառությունից հանվել է ավելի քան 118 հազար փաթեթ: Այս մասին լրագրողներին հայտնել են վերահսկիչ գերատեսչության մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռոսպոտրեբնադզորն ապրանքների պետական գրանցման վկայականների միասնական ռեգիստրում մշտադիտարկում իրականացնելիս հայտնաբերել է ՀՀ լիազոր մարմինների կողմից գրանցված 48 ԲԱԴ, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության օրենքը կազմող ակտերի պարտադիր պահանջներին, ինչը ստեղծում է շրջանառության մեջ ոչ անվտանգ ապրանքների հայտնվելու ռիսկեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռոսպոտրեբնադզորը ստեղծել է աշխատանքային խումբ, որը ներառում է սննդային հավելումներ արտադրողներ։ Միջոցառումներ են ձեռնարկվել ռուսական շուկայից սիմետիկոն և մելատոն պարունակող ԲԱԴ-երի դուրսբերման ուղղությամբ։ Առգրավվել է ավելի քան 118 հազար փաթեթ ապրանք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել