Իրանի գործակալները փորձել են սպանել ինձ և կնոջս. Նեթանյահուն՝ անօդաչուով հարվածի մասին
 |tert.am|
13:40 - 20 հոկտեմբերի, 2024

Իրանի գործակալները փորձել են սպանել ինձ և կնոջս. Նեթանյահուն՝ անօդաչուով հարվածի մասին |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն և կնոջը սպանելու փորձի համար և դա որակել «ահռելի սխալ»։ Այս մասին գրում է Times of Israel-ը:

«Իրանի գործակալները, որոնք այսօր մահափորձ են կատարել իմ և կնոջս դեմ, վիթխարի սխալ թույլ տվեցին: Դա չի խանգարի ինձ և Իսրայել պետությանը մեր թշնամիների դեմ պայքարում, որպեսզի ապահովենք ապագա սերունդների անվտանգությունը», - ասել է Նեթանյահուն:

Նա հավելել է, որ յուրաքանչյուր ոք, ով կվնասի Իսրայելի քաղաքացիներին, «ծանր գին կվճարի դրա համար»։

«Մենք կշարունակենք ոչնչացնել ձեր ահաբեկիչներին, վերադարձնելու ենք մեր պատանդներին Գազայից և ապահովելու ենք հյուսիսում գտնվող մեր քաղաքացիների անվտանգությունը, մենք կհասնենք բոլոր պատերազմական նպատակներին, որոնք սահմանել ենք մեր առջև»,- ասել է Իսրայելի վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել