Բենյամին Նեթանյահու

Բենյամին Նեթանյահուն Իսրայելի վարչապետն է եղել 1996-1999թթ և 2009-2021թվականներին։ 

1982 թվականին Բենյամին Նեթանյահուն նշանակվել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան քաղաքական բաժնի պետ։ 1982 թվականին Բենյամին Նեթանյահուն դարձել է ԱՄՆ-ում Իսրայելի փոխդեսպան։ Այնուհետեւ 1984 թվականից մինչեւ 1988 թվականը եղել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան։ Իսրայել վերադառնալուց հետո 1988 թվականին Նեթանյահուն ընտրվել է Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) պատգամավոր՝ Լիկուդ կուսակցություից։ Ապա դարձել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1993 թվականին Բենյամին Նեթանյահուն ընտրվել է Լիկուդ կուսակցության ղեկավար եւ գլխավորել Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) ընդդիմությունը։

Թրամփը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի դեմ՝ Նեթանյահուի համար ձերբակալության օրդեր տալու պատճառով
 |tert.am|

Թրամփը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի դեմ՝ Նեթանյահուի համար ձերբակալության օրդեր տալու պատճառով |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են Միջազգային քրեական դատարանի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ դաշնակիցների դեմ հետաքննությանը: Հաագայի դատարանը, ըստ Թրամփի վարչակազմի, կատարել է «անօրինական և չարդարացված գործողություններ՝ ուղղված Ամերիկայի և նրա մերձավոր դաշնակից Իսրայելի դեմ»։ Ինչպես ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, պատժամիջոցների ցանկում հայտնվածները կարող են բախվել ունեցվածքի և ակտիվների սառեցման և չկարողանալ մուտք գործել Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ մուտքի սահմանափակումները կազդեն նաև ընտանիքի անմիջական անդամների վրա: Սպիտակ տունը չի հրապարակել պատժամիջոցների ենթարկված անձանց անունները։ Այնուամենայնիվ, Reuters-ը անցյալ ամիս հայտնել էր, որ ՄՔԴ-ն միջոցներ է ձեռնարկել հնարավոր պատժամիջոցներից պաշտպանվելու համար: Գործակալության աղբյուրների համաձայն՝ դատարանը երեք ամիս առաջ վճարել է աշխատակիցների աշխատավարձերը։ Միացյալ Նահանգները և Իսրայելը ներկայումս դատարանի անդամներ չեն կամ չեն ստորագրել Հռոմի ստատուտը, պայմանագիրը, որը սկիզբ դրեց ՄՔԴ-ի պատմությանը 1998 թվականին: Նոյեմբերին դատարանը ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդի նկատմամբ՝ Գազայի հակամարտության ժամանակ ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Ինքը՝ Նեթանյահուն, այս շաբաթ ժամանել է Վաշինգտոն՝ նախագահ Թրամփի հետ բանակցությունների համար։ 
11:21 - 07 փետրվարի, 2025
«Գազան կարող է դառնալ Մերձավոր Արևելքի Ռիվիերան». ինչ են խոսել Թրամփն ու Նեթանյահուն |civilnet.am|

«Գազան կարող է դառնալ Մերձավոր Արևելքի Ռիվիերան». ինչ են խոսել Թրամփն ու Նեթանյահուն |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ փետրվարի 4-ի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։ «ԱՄՆ-ը վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ աշխատանքներ կիրականացնենք։ Մենք պատասխանատու ենք լինելու տարածքում գտնվող բոլոր վտանգավոր չպայթած ռումբերն ու այլ զինատեսակներն ապամոնտաժելու, տարածքը հարթեցնելու և ավերված շենքերից ազատվելու համար: Տարածաշրջանի մարդկանց համար կստեղծենք տնտեսական զարգացում, անսահմանափակ աշխատատեղեր և բնակարաններ», – ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Գազան կարող է դառնալ «Մերձավոր Արևելքի Ռիվիերան, վերածվել «մի հրաշալի տեղի»։ Նա Գազայի հատվածն անվանել է «քանդման ենթակա տարածք»։ Ելույթ ունենալով Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ՝ Թրամփը Գազայի բնակիչներին առաջարկել է տեղափոխվել Մերձավոր Արևելքի պետությունների կողմից տրամադրված նոր տարածք կամ տարածքներ: ԱՄՆ նախագահը մասնավորապես մատնանշել է Եգիպտոսն ու Հորդանանը։ Թրամփի խոսքով՝ իրենք կարող են հոգալ նաև համապատասխան ծախսերը։ Արաբական երկրները դեմ են Թրամփի ծրագրին Դեռ հունվարի վերջին Թրամփն արաբական երկրներին կոչ էր արել ավելի շատ փախստականներ ընդունել Գազայի հատվածից՝ ասելով, որ նրանք պետք է պաղեստինցի արաբների համար բնակարաններ կառուցեն գոտուց դուրս, «որտեղ նրանք, հավանաբար, կարող են խաղաղ ապրել»: Փետրվարի 1-ին Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ Եգիպտոսի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Կատարի արտգործնախարարները մերժել են Թրամփի առաջարկը Գազայի հատվածի բնակիչներին արաբական այլ երկրներ տեղափոխելու վերաբերյալ։ Համատեղ հայտարարության մեջ արտգործնախարարները դեմ էին արտահայտվել «պաղեստինցիների տեղահանմանը կամ իրենց հողերից վտարմանը»: «Համաս» խմբավորումը դատապարտել է Պաղեստինյան «Համաս» խմբավորումը դատապարտել է Թրամփի առաջարկը՝ որակելով այն «տարածաշրջանում քաոս և լարվածություն ստեղծելու բանաձև»։ «Գազայի հատվածում մեր ժողովուրդը թույլ չի տա, որ այդ ծրագրերն իրականանան», – ասված է խմբավորման հայտարարության մեջ: Ըստ Al-Jazeera-ի, Թրամփի և Նեթանյահուի հանդիպմանը զուգահեռ հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Սպիտակ տան մոտ՝ «Պաղեստինը չի վաճառվում» կարգախոսով։
12:11 - 05 փետրվարի, 2025
Թրամփը Թեհրանին սպառնում է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը |armenpress.am|

Թրամփը Թեհրանին սպառնում է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշման քաղաքականության շրջանակներում մտադիր է հասնել իրանական նավթի արտահանման դադարեցման: Այս մասին նա հայտնել է Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած մամուլի ասուլիսում։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ցանկանում է հասնել այն բանին, որ «իրանական նավթի արտահանումը հավասարվի զրոյի»։ Նա նաև խոստացել է կոշտ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ կցանկանար խուսափել Իրանի հետ պատերազմից։ ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ Իրանը կարող է անհավանական ապագա ունենալ, եթե հրաժարվի միջուկային զենք մշակելուց։ Դոնալդ Թրամփը նշել է, որ կցանկանար «հրաշալի գործարք» կնքել Իրանի հետ։ Նա ասել է, որ չէր ցանկանա, որ ամեն ինչ ավարտվի աղետալի կերպով, և խաղաղության հույս է հայտնել։ Միևնույն ժամանակ Թրամփը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ։  Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք նա կարող է գործողություններ ձեռնարկել իրանական նավթի մուտքը համաշխարհային շուկա սահմանափակելու ուղղությամբ, Թրամփը պատասխանել էր. «Մենք դա անելու իրավունքն ունենք»։
11:40 - 05 փետրվարի, 2025
Ռուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի, Գազայում գերիների հարցերը |azatutyun.am|

Ռուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի, Գազայում գերիների հարցերը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի օրը հետախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ հաստատելու Վաշինգտոնի աջակցությունն իր դաշնակցին: Նրանք քննարկել են Իրանի և Գազայում իսրայելցի գերիների հարցը, հայտնել Է Պետդեպարտամենտը: Այս հեռախոսազրույցը Ռուբիոյի համար առաջինն էր Իսրայելի հետ. ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս շաբաթ է ստանձնելպաշտոնը: Ե՛վ Թրամփը, և՛ նախկին նախագահ Ջո Բայդենն աջակցում էին Իսրայելին Գազայի և Լիբանանի պատերազմների ժամանակ: Ռուբիոն ընդգծել է, որ Իսրայելի անփոփոխ աջակցության պահպանումը Թրամփի համար գլխավոր գերակայություն է, ասված Է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Ռուբիոն Նեթանյահուին ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի «անխոնջ» աշխատել, որպեսզի օգնի ազատել Գազայում մնացած պատանդներին: Չորեքշաբթի օրը Ռուբիոն նաև հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարի հետ: Քննարկվել է իրավիճակը Գազայի հատվածում, Սիրիայում և Լիբանանում:
09:33 - 23 հունվարի, 2025
Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ, «Համաս»-ից հերքում են

Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ, «Համաս»-ից հերքում են

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ՝ նշելով, որ Իսրայելի կառավարությունը չի վավերացնի այն: Այս մասին հայտնում է Aljazeera-ն։  ««Համաս»-ը հրաժարվում է միջնորդների և Իսրայելի մասնակցությամբ կնքված համաձայնագրի մի շարք մասերից՝ փորձելով վերջին րոպեներին նոր զիջումներ կորզել: Իսրայելի կառավարությունը չի վավերացնի գործարքը, մինչ միջնորդները չտեղեկացնեն, որ «Համաս»-ը ընդունել է համաձայնագրի բոլոր կետերը»,- հայտարարել է Նեթանյահուն:  «Համաս»-ի պաշտոնյա Իզզաթ ալ Ռեշիքը իր հերթին Իսրայելի վարչապետի հայտարարությունից հետո հայտարարել է, որ իրենք հավատարիմ են Գազայում հրադադար հաստատելու համաձայնագրին, որը ձեռք է բերվել միջնորդների օգնությամբ: Այդ մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում: Հիշեցնենք, որ Իսրայելն ու «Համասը» պատերազմը դադարեցնելու համաձայնություն էին ձեռք բերել։ Կողմերի միջև 6 շաբաթյա հրադադարի պայմանավորվածություն պետք է լիներ, որը կներառեր նաև գերիների փոխանակում, Գազայից իսրայելական ուժերի աստիճանաբար դուրսբերում:
13:13 - 16 հունվարի, 2025
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին և Բայդենին Գազայի հետ գործարքի համար |1lurer.am|

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին և Բայդենին Գազայի հետ գործարքի համար |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և գործող նախագահ Ջո Բայդենին՝ Գազայի հատվածի շուրջ համաձայնության հասնելու հարցում օգնելու համար՝ հայտնում է Նեթանյահուի գրասենյակը։ Իսրայելի վարչապետն «ընդգծեց իր հանձնառությունը՝ բոլոր պատանդներին ցանկացած անհրաժեշտ միջոցներով վերադարձնելու հարցում» և ողջունեց Թրամփի խոսքերը, որ Միացյալ Նահանգները կաշխատի Իսրայելի հետ՝ երաշխավորելու, որ Գազան այլևս չդառնա ահաբեկչության ապահով ապաստան: Իսրայելի վարչապետն ու Թրամփը պայմանավորվել են շուտով հանդիպել Վաշինգտոնում: Մինչ լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են համաշխարհային առաջնորդների և կազմակերպությունների կողմից համաձայնագրի ողջունմանը, ըստ Associated Press-ի՝ Նեթանյահուի գրասենյակը ուղղակիորեն չի հաստատել, որ Իսրայելն ընդունել է համաձայնագիրը։ Նեթանյահուն ասել է, որ պաշտոնական արձագանք կլինի այն դեպքում, «երբ կավարտվեն համաձայնագրի վերջնական մանրամասները, որոնք այժմ մշակվում են»։ CNN-ը, հղում անելով իսրայելական բարձրաստիճան աղբյուրին, հայտնում է, որ համաձայնագիրը դեռ պետք է հաստատի անվտանգության կաբինետը, իսկ հետո կառավարության ամբողջական կազմը՝ պարզ մեծամասնությամբ:
11:31 - 16 հունվարի, 2025
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Կանադայի ԱԳ նախարար
 |1lurer.am|

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Կանադայի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Կանադան կկատարի Միջազգային քրեական դատարանի որոշումը և կկալանավորի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր՝ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին: «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր երկրներից է։ Մենք միշտ վստահ ենք եղել ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլորի կողմից այն միշտ պահպանելու պարտավորությանը: Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար աշխարհում հաշվետվողականություն է պետք։ Հիմք ընդունելով դա՝ Կանադան հավատարիմ է մնում իր պարտավորություններին՝ համաձայն Հռոմի ստատուտի»,- ասել է նախարարը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը՝ նույնպես ընդգծելով, որ երկիրը կձերբակալի Իսրայելի վարչապետին, եթե վերջինս այցելի իրենց երկիր:
12:52 - 23 նոյեմբերի, 2024
Միջազգային արձագանքը ՄՔԴ-ի կողմից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ղեկավարների ձերբակալության հրամաններին |armenpress.am|

Միջազգային արձագանքը ՄՔԴ-ի կողմից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ղեկավարների ձերբակալության հրամաններին |armenpress.am|

armenpress.am: Մի շարք երկրներ արձագանքել են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատար Իբրահիմ Ալ Մասրիի (համարվում է մահացած) ձերբակալման հրամաններին։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Այս հրամանները տրվել են 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման և դրանից հետո Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում դատապարտել է ՄՔԴ-ի կողմից այս որոշման ընդունումը։ «Այսօր մութ օր է մարդկության պատմության մեջ, Հաագայի միջազգային դատարանը, որը ստեղծվել է մարդկությանը պաշտպանելու համար, այսօր դարձել է մարդկության թշնամին: Դա հակասեմական ​​քայլ է, որն ունի մեկ նպատակ՝ հետ պահել ինձ, հետ պահել մեզ մեր բնական իրավունքից՝ պաշտպանվելու թշնամիներից, որոնք փորձում են ոչնչացնել մեզ», - ասել է նա: ՄՔԴ-ի որոշումը դատապարտել են նաև Իսրայելի ՊՆ նախկին ղեկավար Յոավ Գալանտը, նախագահ Իսահակ Հերցոգը, Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, Իսրայելի անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրը։ ՀԱՄԱՍ-ը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կոչ անելով, որ ՄՔԴ-ն «ընդլայնի պատասխանատվության ենթարկելու շրջանակները»՝ դա տարածելով «հանցավոր օկուպացիայի բոլոր ղեկավարների վրա»։ Պաղեստինյան ազգային վարչությունը ողջունել է որոշումը և դատարանի անդամներին հորդորել իրագործել այն։ Սպիտակ տունը մերժել է ՄՔԴ-ի որոշումը։ Ըստ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակի՝ ԱՄՆ-ն «մտահոգված է դատախազի կողմից ձերբակալության հրամաններ ստանալու շտապողականության և այս որոշմանը հանգեցնող գործընթացում անհանգստացնող սխալների առնչությամբ»։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հարկավոր է, որ բոլորը հետևեն միջազգային օրենքին։ Նիդեռլանդները, Շվեյցարիան, Իռլանդիան, Իտալիան և Իսպանիան հայտարարել են, որ կկատարեն Հռոմի ստատուտով և միջազգային օրենքով ստանձնած իրենց պարտավորությունները։  Ավստրիան նույնն է ասել, սակայն երկրի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը ձերբակալման հրամանն անվանել է անհեթեթ։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը նույնպես ասել է, որ իր արձագանքը կհամապատասխանի ՄՔԴ-ի ստատուտներին, սակայն հրաժարվել է հաստատել, որ կձերբակալի Նեթանյահուին։ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսնակը նույնպես ասել է, որ երկիրը հարգում է ՄՔԴ-ի որոշումները, սակայն չի հաստատել, որ Լոնդոնը կհետևի ձերբակալման հրամաններին։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը նշել է, որ այդ որոշումը քաղաքական չէ, այլ իրավական, և որ ԵՄ բոլոր երկրները պետք է այն հարգեն ու իրագործեն։  Թուրքիաի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ՄՔԴ-ի կողմից տրված ձերբակալման հրամանը «հուսադրող» է` հավելելով, որ Անկարան կշարունակի աշխատել՝ «ապահովելու, որ միջազգային օրենքն իրագործվի ցեղասպանությունը պատժելու համար»։  Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին նույնպես հայտարարել է, որ ՄՔԴ-ի որոշումները հարկավոր է հարգել և իրագործել, քանի որ «պաղեստինցիներն արժանի են արդարության»։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որն Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանության համար, ողջունել է ՄՔԴ-ի որոշումը։
09:53 - 22 նոյեմբերի, 2024
Բայդենը վրդովեցուցիչ է անվանել իսրայելական առաջնորդների ձերբակալության համար օրդեր տալու ՄՔԴ-ի որոշումը
 |hy.armradio.am|

Բայդենը վրդովեցուցիչ է անվանել իսրայելական առաջնորդների ձերբակալության համար օրդեր տալու ՄՔԴ-ի որոշումը |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության համար օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի որոշումը։ «ՄՔԴ-ի կողմից Իսրայելի ղեկավարության ձերբակալության համար օրդեր տրամադրելը վրդովեցուցիչ է: Թույլ տվեք կրկին պարզաբանել. Իսրայելն ու Համասը հավասար չեն: Մենք միշտ Իսրայելի կողքին կլինենք՝ ընդդեմ նրա անվտանգության սպառնալիքների», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը : Հինգշաբթի ՄՔԴ-ն Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության համար օրդեր էր տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Դատարանը նաև մերժել էր փաստարկները, որոնցով վիճարկվում էր դատարանի իրավասությունը՝ Իսրայելի քաղաքացիների դեմ օրդեր տրամադրելու վերաբերյալ:
09:51 - 22 նոյեմբերի, 2024
ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
 |tert.am|

ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը |tert.am|

tert.am: Այն պետությունները, որոնք Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ճանաչում են Հռոմի ստատուտին համապատասխան, պարտավոր են կատարել նրա որոշումները: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ջերեմի Լոուրենսը՝ պատասխանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ ՄՔԴ-ի օրդերը մեկնաբանելու «ՌԻԱ Նովոստի»-ի խնդրանքին: «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի անկախությունն ու իրավասությունը և լիովին աջակցում ենք միջազգային ամենածանր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նրա աշխատանքին։ Հռոմի ստատուտի մասնակից պետությունները (125 պետություն-խմբ.) պարտավոր են հարգել և ի կատար ածել դատարանի որոշումը»,- ասել է նա:   Ավելի վաղ ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր էր տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Դատարանը նաև մերժել Է Իսրայելի փաստարկները, որոնք փորձել են վիճարկել դատարանի իրավասությունը՝ իր քաղաքացիների նկատմամբ երաշխավորագրեր տալու համար:
19:53 - 21 նոյեմբերի, 2024
ՄՔԴ որոշումը «անհեթեթ է, կեղծիք և հակասեմական»․Նեթանյահուի գրասենյակը՝ Իսրայելի վարչապետի կալանքի օրդերի մասին
 |factor.am|

ՄՔԴ որոշումը «անհեթեթ է, կեղծիք և հակասեմական»․Նեթանյահուի գրասենյակը՝ Իսրայելի վարչապետի կալանքի օրդերի մասին |factor.am|

factor.am: Բենիամին Նեթանյահուի գրասենյակն արաձագանքել է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի՝ Իսրայելի վարչապետին կալանավորելու որոշմանը՝ այն որակելով որպես «անհեթեթ և կեղծ», «հակասեմական», գրում է The Guardian-ը։ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ կտրականապես մերժում է Իսրայելի վարչապետի դեմ ներկայացված մեղադրանքները։ Պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին նույնպես կալանավորելու օրդեր է տրվել։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկիրը «չի ենթարկվի ճնշումներին, չի զսպվի և չի նահանջի», քանի դեռ, «Իսրայելի բոլոր ռազմական նպատակները չեն իրականացվել»։ Հիշեցնենք, որՄիջազգային քրեական դատարանն այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրաման է տվել՝ նրանց մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։ ՄՔԴ-ն նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավար Մուհամմադ Դեյֆիին ձերբակալման հրաման է տվել։
19:19 - 21 նոյեմբերի, 2024
ՄՔԴ-ն Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել |armenpress.am|

ՄՔԴ-ն Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել |armenpress.am|

armenpress.am: Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել՝ նրան մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։  ՄՔԴ-ն նաև Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյաների ձերբակալման հրաման է տվել։ Նեթանյահուն և Իսրայելի այլ պաշտոնյաներն ավելի վաղ դատապարտել էին ՄՔԴ գլխավոր դատախազ Քարիմ Խանի կողմից ձերբակալման հրաման ստանալու դիմում ներկայացնելու փաստը՝ դա համարելով «խայտառակ և հակասեմական»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես դատապարտել էր ՄՔԴ դատախազին և աջակցություն հայտնել Իսրայելին՝ նշելով, որ երկիրն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ից։ ՄՔԴ-ն հայտնել է, որ ձերբակալման հրահանգ տալու համար պարտադիր չէ, որ Իսրայելը ճանաչի դատարանի իրավասությունը։ 
16:46 - 21 նոյեմբերի, 2024
Երկու ռումբ է արձակվել Իսրայելի վարչապետի տան ուղղությամբ
 |azatutyun.am|

Երկու ռումբ է արձակվել Իսրայելի վարչապետի տան ուղղությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի հյուսիսում գտնվող Կեսարիա քաղաքում շաբաթ օրը երկու ռումբ է արձակվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ և ընկել այգում, հայտնում է ոստիկանությունը։ Ո՛չ Նեթանյահուն, ո՛չ նրա ընտանիքը այնտեղ չեն եղել, և ավերածություններ չեն գրանցվել, ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ միջադեպը հատել է «բոլոր կարմիր գծերը»: «Իսրայելի վարչապետին, ում սպառնում են Իրանը և նրա վստահորդները, որոնք փորձում են սպանել նրան, չի կարող ենթարկվել նույն սպառնալիքներին տանը», - ասել է Կացը: Նա նաև կոչ է արել անվտանգության և իրավապահ մարմիններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Հոկտեմբերին ևս հարձակում էր գրանցվել՝ անօդաչու թռչող սարք էր արձակվել Կեսարիայում գտնվող վարչապետի տան ուղղությամբ, վնասներ չէին գրանցվել։
10:46 - 17 նոյեմբերի, 2024
Իրանի գործակալները փորձել են սպանել ինձ և կնոջս. Նեթանյահուն՝ անօդաչուով հարվածի մասին
 |tert.am|

Իրանի գործակալները փորձել են սպանել ինձ և կնոջս. Նեթանյահուն՝ անօդաչուով հարվածի մասին |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն և կնոջը սպանելու փորձի համար և դա որակել «ահռելի սխալ»։ Այս մասին գրում է Times of Israel-ը:«Իրանի գործակալները, որոնք այսօր մահափորձ են կատարել իմ և կնոջս դեմ, վիթխարի սխալ թույլ տվեցին: Դա չի խանգարի ինձ և Իսրայել պետությանը մեր թշնամիների դեմ պայքարում, որպեսզի ապահովենք ապագա սերունդների անվտանգությունը», - ասել է Նեթանյահուն:Նա հավելել է, որ յուրաքանչյուր ոք, ով կվնասի Իսրայելի քաղաքացիներին, «ծանր գին կվճարի դրա համար»։«Մենք կշարունակենք ոչնչացնել ձեր ահաբեկիչներին, վերադարձնելու ենք մեր պատանդներին Գազայից և ապահովելու ենք հյուսիսում գտնվող մեր քաղաքացիների անվտանգությունը, մենք կհասնենք բոլոր պատերազմական նպատակներին, որոնք սահմանել ենք մեր առջև»,- ասել է Իսրայելի վարչապետը:
13:40 - 20 հոկտեմբերի, 2024