Կարևորվել է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը
22:29 - 23 հոկտեմբերի, 2024

Կարևորվել է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով տնտեսական աճի տեսանկյունից աջակցությունը մասնավոր հատվածի զարգացմանը:

Նիշա Բիսվան ներկայացրել է կորպորացիայի աջակցության հիմնական գործիքները և քննարկել փոխվարչապետի հետ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել