ԱԺ-ն ընդունեց «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը |armenpress.am|
12:19 - 24 հոկտեմբերի, 2024

ԱԺ-ն ընդունեց «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովն ընդունեց «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից մի շարք օրենքներում նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 28։ 

Ոստիկանության գվարդիայի ձեւավորման համար օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի նոյեմբերի մեկը: Մինչ այդ օրենսդրական որոշ կարգավորումներ ուժի մեջ կմտնեն` ենթաօրենսդրական դաշտը նոր կարգավորումներին ներդաշնակեցնելու համար:

Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ առաջին անգամ Հայաստանում կարգավորվելու են ուժային միջոցների գործադրման չափորոշչի ներմուծման հետ կապված հարցերը, մինչ այժմ չափորոշչի որեւէ մոտեցում չի եղել:

2025 թվականի նոյեմբերի մեկից ուժը կորցրած կճանաչվի «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականին ընդունված օրենքը: Փոփոխություն է կատարվել ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի առջեւ դրվող խնդիրների մասով. անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակում հատուկ առաջադրանքներ եւս կարող է ստանալ ու կատարել:

Նշվել է, որ պահպանվել է հրամանատարական այն շղթան, ինչը ոստիկանության տարբեր կառուցվածքային միավորների շրջանակում է: Մինչ օրենքն ուժի մեջ մտնելը համակարգում լայնածավալ վերապատրաստումներ են իրականացվելու: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել