azatutyun.am: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ հայտնեց Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից:
«Մենք բավականին հանգամանալից և բովանդակային խոսակցություն ենք ունեցել ինչպես մեր երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային հարցերի շուրջ: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, ապա ես զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը բավականին դրական բովանդակություն ունի և հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ», - ասաց Միրզոյանը:
Հայաստանի ԱԳ նախարարը նաև նշեց. «Մենք ունենք շոշափելի առաջընթաց, այդ թվում՝ օդային տարածքից օգտվելու, կան որոշակի վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք պլանավորում ենք համատեղ անել: Իհարկե սահմանը պետք է բաց լիներ, ցավոք այն իրականություն չի դեռ, բայց կաշխատենք այդ ուղղությամբ»:
Թե ինչ միջոցառումների մասին է խոսքը նախարարը չպարզաբանեց:
comment.count (0)