factor.am: Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը, ծնողները՝ Միշա Սահակյանը, Նորա Մանուկյանը և կինը՝ Ռուզաննա Գրիգորյանը, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին Factor․am-ը տեղեկանում է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքէջից։
Ըստ ծանուցագրի՝ Սահակյանը և նրան փոխկապակցված անձինք հոկտեմբերի 31-ին պետք է ներկայանան վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու նպատակով:
comment.count (0)