Լիբանանում ավիահարվածի պատճառով մեկ օրում զոհվել է 19 քաղաքացի |news.am|
11:53 - 28 հոկտեմբերի, 2024

Լիբանանում ավիահարվածի պատճառով մեկ օրում զոհվել է 19 քաղաքացի |news.am|

news.am: Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ գործողությունների կենտրոնը տեղեկացրել է մեկ օրում զոհվածների մասին իսրայելական ավիահարվածների հետեւանքով։ X-ում ներկայացված ամփոփագրում նշվել է, որ ավիահարվածների զոհ է դարձել 19 մարդ, 108 հոգի վիրավորվել է։

Սպանվածների եւ վիրավորների թիվն ամենամեծն է հարավային Սայդա եւ Տիր շրջաններում, որտեղ զոհվել է 7 եւ վիրավորվել 48 մարդ։ Նաբաթիայում սպանվել է 10 մարդ, 55 հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ։

Բաալբեկ-Հերմել նահանգում ռմբակոծությունների հետեւանքով սպանվել է երկու, վիրավորվել հինգ մարդ։

Թարմացվել են իսրայելական հարվածների զոհերի մասին տվյալները 2023թ. հոկտեմբերից հետո։ Զոհերի թիվը հասել է 2 672-ի, վիրավորներինը՝ 12 468-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել