Բիշքեկում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության հեռանկարները
10:19 - 01 նոյեմբերի, 2024

Բիշքեկում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության հեռանկարները

2024թ․ հոկտեմբերի 29-ին Բիշքեկում կայացել է Ղրղզստանում համատեղության կարգով (նստավայրը՝ Աստանա) Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղրղզստանի տրանսպորտի և կոմունիկացիաների նախարար Աբսատտար Սիրգաբաևի հետ։

Քննարկվել է Հայաստանի ու Ղրղզստանի միջև տրանսպորտի ոլորտում փոխգործակցության զարգացման՝ երկու երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալի աճի և տարանցիկ ներուժի ավելացման շեշտադրմամբ, դիտարկվել է նոր փոխշահավետ, այդ թվում՝ մուլտիմոդալ տրանսպորտային կապուղիների վերհանմանը միտված քայլերի և գործողությունների հերթականությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել