azatutyun.am: Մոլդովայում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։
Գործող նախագահ, եվրոպամետ Մայա Սանդուն հոկտեմբերի 20-ին հաղթել էր առաջին փուլում՝ ստանալով ձայների 42 տոկոսը, իսկ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն 26 տոկոս էր ստացել, նրան աջակցում էր Մոլդովայի ռուսամետ սոցիալիստական կուսակցությունը:
Ակնկալվում է, որ նախնական արդյունքները կհրապարակվեն երեկոյան ժամը 22-ին։
Այս քվեարկությունը տեղի է ունենում ինչպես նախագահական մրցապայքարին, այնպես էլ Եվրամիությանը Մոլդովայի հնարավոր հետագա ինտեգրման վերաբերյալ հանրաքվեին Ռուսաստանի միջամտության մեղադրանքների ֆոնին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)