Պուտինը նոյեմբերի 5-ին կընդունի Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը |tert.am|
14:45 - 04 նոյեմբերի, 2024

Պուտինը նոյեմբերի 5-ին կընդունի Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը |tert.am|

tert.am: Նոյեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի 28 նոր դեսպանների, այդ թվում` ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Կրեմլի պալատի Ալեքսանդրյան սրահում:

Պուտինին իրենց հավատարմագրերը կհանձնեն նաև Ադրբեջանի, Արգենտինայի, Իտալիայի, Իսպանիայի, Նոր Զելանդիայի, Իռլանդիայի, Դանիայի, Բելգիայի դեսպանները:

Հիշեցնենք, որ օգոստոսին ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը հետ էր կանչվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Գուրգեն Արսենյանը նշանակվել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել