Որևէ դիմում որևէ տեղ չեմ գրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկելու համար, չկա նման բան. Սիսակ Գաբրիելյան
 |tert.am|
12:39 - 05 նոյեմբերի, 2024

Որևէ դիմում որևէ տեղ չեմ գրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկելու համար, չկա նման բան. Սիսակ Գաբրիելյան |tert.am|

tert.am: Ոչ, չկա նման բան, ձեզանից եմ լսում արդեն մեկ շաբաթից ավելի է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք որևէ դժգոհություն ունի Անդրանիկ Քոչարյանից:

Գաբրիելյանը վստահեցրեց՝ որևէ տեղ չի դիմել Պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար:

«Ես որևէ դիմոմ որևէ տեղ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, վարչությանը, խմբակցությանը, առանձին պատգամավորների, նույնիսկ ինքս ինձ նման բան չեմ գրել: Չկա նման նամակ, որ ես առաջարկել եմ պարոն Քոչարյանին կամ որևէ մեկ այլ անձի պաշտոնից հեռացնել»,- շեշտեց նա:

Պատգամավորը նշեց, որ եթե մամուլը թերթենք կտեսնենք, որ մեկ ամիս առաջ էլ ուրիշ անձի մասին էին գրում, պարբերաբար փոխվում է: «Մեկ ամիս առաջ պարոն Աղազարյանի թեման էր, արդյոք պարոն Աղազարյանը վայր կդնի մանդատը կամ պարոն Քյարամյանը հրաժարական կտա, այդ թեման անցավ, հիմա անցել են պարոն Քոչարյանին»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ Անդրանիկ Քոչարյանի վարքը հնարավո՞ր է քննարկվի, նա պատասխանեց. «Ես որքանով տեղյակ եմ, մեր խմբակցության քարտուղարը հայտնել է, որ կա կարգավարական վարույթ լսումների մասով:

Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ խմբակցությունում քննադատություն չկա, ես խմբակցության անունից չեմ կարող խոսել, որովհետև խմաբկցության նիստը տեղի չի ունեցել: Ես դժգոհություն չունեմ «Քաղաքացիական պայմանագրի» որևէ պատգամավորից, որովհետև դժգոհ լինել  որևէ պատգամավորից, կնշանակի դժգոհ լինել ինքս ինձնից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել