Անահիտ Մանասյանը Գերմանիայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ՄԻՊ աշխատանքի կարևոր ուղղությունները
10:11 - 12 նոյեմբերի, 2024

Անահիտ Մանասյանը Գերմանիայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ՄԻՊ աշխատանքի կարևոր ուղղությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը շնորհավորել է նրան կարևոր հանձնառությունը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Պաշտպանը հյուրին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների, քաղաքացիական, սոցիալ֊տնտեսական իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտները։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանն անդրադարձել է ընտանեկան, գենդերային հիմքով բռնության կանխարգելմանը և Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ աշխատանքների կարևորությանը։

Իր հերթին դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել