Նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել Ուգանդայում, Ռուանդայում և Կատարում
19:52 - 12 նոյեմբերի, 2024

Նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել Ուգանդայում, Ռուանդայում և Կատարում

Նախագահը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Տիգրան Գևորգյանը նշանակվել է Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա), իսկ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել Ուգանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա), ինչպես նաև Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել