1lurer.am: Վրաստանի ընտրական հանձնաժողովն այսօր քննարկել է հոկտեմբերի 26-ին անցած խորհրդարանի ընտրության վերջնական արձանագրությունը:
Ըստ ԿԸՀ-ի ամփոփիչ տվյալների՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրությունում հաղթել է 53,93 տոկոս ձայներով և ստացել 89 մանդատ:
Քննարկման ժամանակ հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա: Նիստը ստիպված են եղել հետաձգել:
Ընտրական հանձնաժողովի դիմաց էլ ցույցեր են: Ընդդիմության կողմնակիցները բողոքում են քվեարկության արդյունքների դեմ:
comment.count (0)