Մի քանի հարյուր ակտիվիստներ երթ են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում՝ բողոքելով անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։ Միջոցառումը հեռարձակվում է տեղական հեռուստաալիքներով։
Քաղաքացիները երեկոյան հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, որից հետո երթով շարժվել են դեպի Թբիլիսիի պետական համալսարան։
Բողոքի ակցիայի մասնակիցները աջակցում են ԹՊՀ ուսանողներին, որոնց թույլ չեն տալիս մտնել համալսարանի շենք՝ բողոքելու:
comment.count (0)