factor.am: Նոյեմբերի 16-ին Չինաստանի արեւելյան Ցզյանսու նահանգում դանակով զինված ուսանողը հարձակվել է քոլեջի ուսանողների վրա։ 8 մարդ զոհվել է, ևս 17-ը վիրավորվել են, հաղորդում է AFP-ն շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին:
Ըստ ոստիկանության՝ 21-ամյա հարձակվողն այս տարի պետք է ավարտեր քոլեջը, սակայն չի կարողացել հանձնել ավարտական քննությունները։ Նրան իրավապահ մարմինները բերման են ենթարկել հանցագործության վայրից։ Վերջինս ընդունել մեղքը՝ որպես իր արարքի շարժառիթ նշելով վրեժխնդրությունը։
comment.count (0)