Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից |1lurer.am|
13:40 - 04 փետրվարի, 2025

Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից |1lurer.am|

1lurer.am: Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը նախատեսում է երկրների միջև համագործակցություն՝ Պանամայի ջրանցքն առևտրային նպատակներով օգտագործելու համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։

«Իմ կառավարությունը չի երկարաձգի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի վերաբերյալ 2017 թվականի փոխըմբռնման հուշագիրը: Մենք կուսումնասիրեն այն ժամկետից շուտ դադարեցնելու հնարավորությունը»,- նշել է Մուլինոն:

Պանամայի նախագահի խոսքով՝ Ռուբիոն հանդիպմանը «որևէ սպառնալիք չի ներկայացրել Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու կամ «ուժ կիրառելու» վերաբերյալ, սակայն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի ներկայությունը տարածաշրջանում համարում է ջրանցքի նկատմամաբ վերահսկողությունը Պանամային փոխանցելու մասին պայմանագրի խախտում:

ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից դուրս գալու Պանամայի որոշումը՝ այն որակելով կարևոր մեծ քայլ՝ ԱՄՆ հետ հարաբերություններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել