armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։
Հովիկ Աղազարյանն այդ մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։
«Մանդատը վայր դնելու մասին տեղեկությունները ճիշտ չեն»,- ասաց Աղազարյանը։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ պատգամավորական մանդատը վայր կդնի նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
comment.count (0)