Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում` ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը և տիկին Հակոբյանը եղել են նաև Սուրբ Պետրոսի տաճարում:
Ըստ աղբյուրի՝ շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծաղիկներ է խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ:
comment.count (0)