Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի-Էստոնիայի համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղաքական ակտիվ երկխոսությունը, հարաբերությունների խորացումը տնտեսության և այլ ոլորտներում: Երկրի ղեկավարն ընդգծել է Էստոնիայի դերը նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման և մեր երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Մարգ Մարդիսալու-Կահարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել Էստոնիայի Կառավարության շահագրգռվածությունը ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ: Այդ առումով դեսպանը կարևորել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:
comment.count (0)