tert.am: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորներին առաջարկել է նախագահական հաջորդ ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 14-ին, իսկ պետության նոր ղեկավարի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Այս մասին գրում է interpressnews.ge-ն:
«Ես առաջարկում եմ Վրաստանում հաջորդ նախագահական ընտրություններն անցկացնել 2024 թվականի դեկտեմբերի 14-ին: Ըստ այդմ, մեր օրենսդրության հիման վրա երդմնակալությունը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 29-ին»,- ասել է Պապուաշվիլին խորհրդարանի բյուրոյի նիստում։
Վրաստանում առաջին անգամ նախագահն ընտրվելու է անուղղակի եղանակով՝ ընտրական կոլեգիայի կողմից։
comment.count (0)