1lurer.am: Վրաստանի նոր գումարման խորհրդարանն առաջին նիստը սկսել է իր լիազորությունների ճանաչման ընթացակարգով։
Նիստին մասնակցում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության 89 պատգամավորները, որոնք քվեարկել են խորհրդարանի լիազորությունները ճանաչելու օգտին։ Ընդդիմադիր կուսակցություններից ընտրված պատգամավորները չեն ներկայացել խորհրդարան և մտադիր են առաջիկայում պատգամավորական մանդատները հանձնելու մասին հայտարարություն անել։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցերում գրել է, որ խորհրդարանի նոր կազմը ոչ լեգիտիմ է, քանի որ ընտրությունը կեղծվել է։ Նա հավելել է, որ, ըստ Սահմանադրության, հենց ինքը պետք է գումարեր առաջին նիստը, սակայն դա չի արել։
Խորհրդարանից դուրս ընդդիմության կողմնակիցները բողոքի ակցիաներ են սկսել հոկտեմբերին կայացած ընտրության արդյունքների դեմ։
comment.count (0)