Վրաստանի կառավարության նոր կազմում փոփոխություններ կլինեն. Կոբախիձե
 |1lurer.am|
11:33 - 25 նոյեմբերի, 2024

Վրաստանի կառավարության նոր կազմում փոփոխություններ կլինեն. Կոբախիձե |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ճեպազրույցի ժամանակ խոսել է խորհրդարանին ներկայացվելիք կառավարության նոր կազմի մասին։ Կլինի երեք փոփոխություն, պաշտոններից ազատվել են արտաքին գործերի, արդարադատության, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարներ Իլյա Դարչիաշվիլին, Ռատի Բրեգաձեն և Օթար Շամուգիան:

Վրաստանի արտգործնախարարի պաշտոնում է ներկայացվել Մակա Բոճորիշվիլին, արդարադատությանը՝ Անրի Օխանաշվիլին, իսկ Դավիթ Սոնղուլաշվիլին կղեկավարի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել