1lurer.am: Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Դա նշանակում է, որ շենք մուտքը սահմանափակումներով կլինի՝ պատգամավորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Սահմանափակումը չի վերաբերի միայն հավատարմագրված լրագրողներին։
Վրաստանում այսօր նախատեսված է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, ինչը ընդդիմությունը և երկրի նախագահը համարում են հակասահմանադրական:
Վաղ առավոտից ՆԳՆ-ի մեծաթիվ ուժեր հսկում են երկրի խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը:
Երբ խորհրդարանը ստանձնի իր իրավունքներն ու լիազորությունները, ներկայիս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ինքնաբերաբար հրաժարական կտա։ Նախարարներն ու վարչապետը կգործեն մինչև նոր կաբինետի նշանակումը։
Համաձայն օրենսդրության՝ նիստը հրավիրում և բացում է նախագահը, թեպետ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահը չի նշանակել նիստը։ Կանոնակարգի համաձայն՝ նախագահի բացակայության դեպքում նիստի բացումն անում է խորհրդարանի ամենատարեց պատգամավորը։ Խորհրդարանը կարող է սկսել աշխատանքը, եթե նիստին ներկա է նորընտիր խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը՝ 76 պատգամավոր։ Իշխող կուսակցությունը, համաձայն ընտրության արդյունքների, ունի 89 մանդատ, խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը՝ 76 պատգամավոր։
Գլխավոր լուսանկարը՝ Ալեքսանդր Պատրինի
comment.count (0)