2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿՀ
13:08 - 27 նոյեմբերի, 2024

2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այսօրվա նիստում սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները:

  • Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ,
  • մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։

Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն՝ շուրջ 0,4 դրամ/խմ-ով։ Բացի այդ,  դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախորդ երկու տարիներին համարժեք սուբսիդավորմամբ չեզոքացնում էր սպառողների կողմից վճարվող շուրջ 200 դրամը գերազանցող շուրջ 6 դրամը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել